Երեխա Թոքերի ատելեկտազ` նորածինների և վաղ մանկական տարիքի
(ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՂ ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՊՆԵՎՄՈՊԱԹԻԱՆԵՐ)
Ծնվելուց հետո թոքերի չուղղված (թերլայնացած), անօդակիր հատվածները կոչվում են առաջնային, բնածին ատելեկտազներ։ Անհրաժեշտ է նշել, որ նորածնի կյանքի առաջին երկու օրերին նկատվող թոքերի թերլայնացումը գնահատվում է որպես սովորական, իսկ 48 ժամ հետո՝ ախտաբանական երևույթ։ Թոքերի ատելեկտազի պատճառներից են՝
- շնչական կենտրոնի թերզարգացումը և ցածր գրգռելիությունը,
- թոքերի ալվեոլների, բրոնխային և անոթային համակարգի կառուցվածքային ու ֆունկցիոնալ թերհասությունը, ինչպես նաև թոքերում առաձգական հյուսվածքի թերզարգացումը,
- արտաքին շնչական ապարատի անկատարությունը, կրծքային մկանների ու ոսկրային հենքի թերզարգացումը՝ հատկապես անհաս երեխաների մոտ,
- շնչական ուղիների խցանումը (օբտուրացիա) շուրջպտղային ջրերով, արյունով ու լորձով,
- մակերեսային ակտիվ նյութի (սուրֆակտանտի) առաջացման խանգարումը կամ պակասը,
- շնչահեղձուկը և ծննդաբերական վնասվածքները։
Տարբերակում են նորածինների թոքերի ատելեկտազի երկու հիմնական տեսակ՝ մանր ցրված և հատվածային (սեգմենտային) կամ բազմահատվածային (պոլիսեգմենտային)։ Թոքերի մանր, ցրված ատելեկտազներն առավել հաճախ են հանդիպում։ Հատվածային և բազմահատվածային ատելեկտազները ավելի հասուն նորածինների մոտ են լինում։
Երեխաների ընդհանուր վիճակը ծանր է կամ միջին ծանրության: Նորածինների մոտ նկատվում է մկանային տոնուսի և ռեֆլեքսների չափավոր իջեցում։ Ջերմաստիճանը, որպես կանոն, նորմալ է։ Շատ հազվադեպ լինում են փսխումներ։ Հիվանդության մշտական ախտանիշներն են հևոցը և ցիանոզը։ Մանր ցրված ատելեկտազների դեպքում պերկուսիայի ժամանակ թոքերի առանձին հատվածներում կամ ամբողջ տարածքում հայտնաբերվում է պերկուտոր հնչյունի կարճացում։ Թոքերի հատվածային կամ բազմահատվածային ատելեկտազների դեպքում պերկուտոր հնչյունի կարճացումը հայտնաբերվում է ատելեկտազի տեղակայման հատվածում։ Այստեղ էլ լսվում է ոչ մշտական ճարճատուն կամ եզակի թաց խզզոցներով թուլացած շնչառություն։ Մարմնի սկզբնական զանգվածի կորուստը կազմում է 12-15%: Ռենտգեննկարահանման ժամանակ ցրված ատելեկտազները դիտարկվում են մանր, անօդակիր հատվածների տեսքով։ Վերջիններս երկու թոքերում հավասարաչափ են բաշխված՝ ստեղծելով միջին շուրջարմատային և ստորմիջադիր հատվածներում խտացող մանր ցանցավորման տպավորություն։ Հիալինային թաղանթներ ունեցող երեխաների թոքերի ռենտգեննկարահանումների ժամանակ մշտապես կարելի է հայտնաբերել թոքերի մանր ցրված ատելեկտազներ։ Բազմահատվածային ատելեկտազներ ունեցող երեխաների մոտ ախտահարված հատվածները ծավալով փոքրացած են, տարածուն-միատարր կամ խայտաբղետ տեսք ունեն՝ հարևան հատվածների փոխարինական (կոմպենսատոր) փքումով։ Մեծ ատելեկտազների դեպքում նկատվում է թոքերի ծավալի արտահայտված փոքրացում, միջկողային տարածությունների փոքրացում, միջնորմի օրգանների տեղաշարժ դեպի ատելեկտազների կողմը։ Չբարդացած ատելեկտազները մեծ մասամբ ուղղվում են 5-7 օրվա ընթացքում։ Մահացու ելքը հաճախ նկատվում է այն դեպքում, երբ ատելեկտազները զուգակցվում են թոքաբորբերով, սրտի բնածին արատներով և այլն։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն